«Բազմազավակ ընտանիքների ծնողները՝ ծնողական փառքի մեդալ ստացած ծնողները, դիմել են ՀՀԿ գրասենյակ եւ հայտնել․ մոտ երկու տարի առաջ վարչապետը հայտարարեց, թե ամեն ամիս այդ ընտանիքները պետք է 100 հազար դրամ ստանան, սակայն ամեն ամիս նրանց հետ են ուղարկում՝ ասելով, թե հաջորդ ամիս են ստանալու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Հերթական սուտը բացահայտեմ՝ 2019թ․ դեկտեմբերից հայտարարությունը, թե ամսական հարյուր հազար դրամ է տրամադրվելու նշյալ ծնողներին, հերթական կեղծիքն է եղել։ 2020թ․ ապրիլին սա պետք է իրականացվեր օրենսդրական փոփոխություններով, սակայն նախագծի քննարկումը հետաձգվել է։ Այսինքն, 2019թ․ դեկտեմբերից խաբում են այս ծնողներին։ 2021թ․ սեպտեմբերն է, եւ ծնողները մինչեւ հիմա կարծում են, թե պետք է ստանան այդ գումարները»,-նշեց Աննա Մկրտչյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ