Այսօր կառավարության նիստում քննարկվեց Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ներդրումային ծրագրի հարցը, որը հավանության արժանացավ եւ սահմանվեց առաջնահերթություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով տրվում է Հյուսիս–հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլը։ Ասաց նաեւ, որ արդեն մրցութային փաթեթներն են պատրաստելու եւ հայտարարելու են միջազգային մրցույթ: Փաշինյանը հույս հայտնեց, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ հաջորդը Թալին–Գյումրի հատվածն է, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում, եւ նախատեսում էին, որ 2020 թվականին հատվածի մի ուղղությունը պետք է շահագործման հանձնվեր, սակայն կորոնավիրուսով պայմանավորված` օտարերկրյա գործընկերները չեն կարողացել ժամանել, բայց ներկայումս ամբողջ ծավալով շինաշխատանքները տեղի են ունենում։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ