«Էլ թաքունը ո՞նց է լինում, երբ Թուրքիայի նախագահ՝ միջազգային հանցագործ Էրդողանից ենք պարզում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպումներ ունենալ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանից դրական ազդակներ է ստացել։ «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ է պոպուլիզմը, թե ինչ է նշանակում հայտարարել մի բան եւ անել այլ բան։ Ժողովրդից թաքուն որեւէ գործողություն չպետք է լինի»,-համոզմունք հայտնեց Արամ Վարդեւանյանը։
Նա նաեւ նշեց՝ ուզում են հասկանալ, թե ինչ վիճակում են ՀՀ ինքնիշխանությունը, սահմանները, բայց տեւական ժամանակ է՝ իշխանությունը չի համաձայնում փակ հանդիպում կազմակերպել պատասխանատու պաշտոնյաների հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ