«Ես առաջինն եմ բարձրաձայնել, որ ադրբեջանցիները մտել են Սյունիք, իսկ իշխանությունը հերքեց, հետո հաստատվեց։ Հունիսին հազար հոգի էին, հիմա՝ ավելի շատ։ Ակտիվ ինժեներական աշխատանքներ են անում եւ պատրաստվում եմ ձմռանը»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ադրբեջանական զինուժի՝ Սյունիք ներխուժման փաստին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Մեջքի հետեւում եղած պայմանավորվածությունները՝ միջանցք, տարածքներ, առաջիկայում կլինեն։ Իրավիճակը Սյունիքում նույնն է։ Այո, մեծ արտագաղթ կա։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ նպաստի հայաթափմանը։ Հույս ունեմ, որ մեր դաշինքից Առուշ Առուշանյանը հոկտեմբերին կվերընտրվի Գորիսի ղեկավար։ Նա կալանավորված է, բայց մենք այդ պայմաններում էլ կաշխատենք։ Նրա հայրը, զինակիցները, նրա կալանավորված տեղակալ Մենուա Հովսեփյանը, Իրինա Յոլյանը․․․նրանք են անելու քարոզարշավը»,-հայտնեց Վահե Հակոբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ