«ԱԺ պատգամավորների 1/5-րդի ստորագրությունները պատրաստ են։ Դիմելու ենք ՍԴ` խնդրելով կասեցնել առողջապահության նախարարի հրամանը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով ԱՆ այն հրամանին, ըստ որի՝ հոկտեմբերի մեկից չպատվաստված անձինք պարտավոր են երկու շաբաթը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնել։
Արամ Վարդեւանյանը նշեց․ «Պատվաստումները շատ կարեւոր են, բայց դրանք ամեն մարդու գիտակցված որոշման արդյունքը պետք է լինեն։ Կառավարությունն անընդհատ սոցիալական հոլովակներով ասում է, թե ինչու է պետք պատվաստվել, բայց երբ պարտադրում են, ստացվում է, որ դա հարկադրանք է։ Պետությունն ինչո՞ւ չի վերցնում իր վրա թեստերի ծախսը։ Լինելու ենք խիստ հետեւողական, որովհետեւ սա խորհրդարանական վերահսկողության միջոց է։ Պատվաստումների հարցով դիմումը սեղմ ժամկետում ենք պատրաստել, այսօր կմուտքագրենք ՍԴ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ