Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսակ Գաբրիելյանը սպառնում է ընդդիմությանը ընդհանրապես զրկել աշխատավարձից. «Եթե այսպես շարունակվեց՝ կարելի է ընդհանրապես զրկել»

Սեպտեմբեր 24,2021 13:55

«Մեր ընդդիմադիր գործիչները չգիտես, թե ինչու են ընդհանրապես վերցրել մանդատները, եթե ամեն հարցի վերաբերյալ պետք է լքեն նիստերի դահլիճը ու հետո էլ հպարտությամբ հայտարարեն, որ իրենց պարգեւավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին: Բնական է, որ պետք է տան, որովհետեւ եթե այսպես շարունակվեց, կարելի է ընդհանրապես զրկել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում համայնքների խոշորացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նիստի մեկնարկին բոյկոտել էին այն: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այսօրվա օրակարգում մի հարց կա, որը հստակ հանցագործություն են համարում ու չեն ուզում մասնակցել անօրինականությանը:

Օրակարգում Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծն է, որով Հայաստանի 441 համայնք առաջարկվում է միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ:

ՔՊ-ական Վահե Ղալումյանն ասաց, որ եթե ընդդիմությունը ԱԺ-ում պետք է ներկայացնի հակառակ կարծիք ու չի անում՝ դա արդեն իրենց խնդիրն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930