Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 31.3°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 7.5°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.4°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ