Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ գաղտնի բանակցություններ կան ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ»․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 24,2021 13:38

«Այս իշխանությունն այլեւս չի ասում, որ նոր զիջումների չի գնալու։ Փորձում են դա հիմնավորել՝ ասելով, որ այդ տարածքներն ադրբեջանական են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե ադրբեջանցիները տեղակայվում են Տավուշի սահմանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը։  «Ժողովրդին համոզում են, որ այդ տարածքները մերը չեն, պետք է տան թուրքերին, եւ այդպես հարցը փակում են։ Հիմա էլ խնդիր չունենք համոզվելու, որ իշխանությունն այդ ճանապարհով է գնում»,-նշեց նա։

Սաղաթելյանի բնորոշմամբ՝ հիմա էլ իշխանությունը նոր սիրախաղ է սկսել Էրդողանի հետ, մարտահրավերները խորանում են․ «Սա դատապարտելի է։ Պատահական չէ, որ երեկ Էրդողանն ասաց, թե Հայաստանից դրական ազդակներ է ստանում։ Ակնհայտ է, որ գաղտնի կապեր եւ բանակցություններ կան ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ, եւ դա չի բխում ՀՀ-ի շահերից։ Նրանց, ովքեր արդարացնում են, թե պետք է խոսենք Թուրքիայի հետ, հիշեցնեմ, որ Թուրքիան մշտապես երեք նախապայման է դրել՝ հրաժարում Արցախից, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում։ Հիմա էլ ավելացել է եւս մեկը՝ միջանցքի տրամադրումը։ Չեմ հավատում իշխանության բացատրություններին, թե միջանցքի հարց չի քննարկվում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930