Այսօր 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ․ տեղեկություններ ստանալ իրենց որդիների ճակատագրի մասին։
Ցույցին մասնակցում էին նաև հաշմանդամ օդաչուները։ Նրանք էլ պահանջում էին լուծում տալ իրենց առողջությանը պատճառված վնասի հատուցման խնդրին։
Կարդացեք նաև
Կառավարության շենքը պաշտպանվում էր ցուցարարների քանակն ակնհայտորեն գերազանցող ոստիկանական ուժերով։
Մոտ մեկ ժամ տևած ակցիայի ընթացքում այդպես էլ ոչ ոք հավաքվածներին չմոտեցավ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ