Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ չենք խոշորացմանը, բայց այսպես ուզում են համայնքապետերից ազատվեն»․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 24,2021 13:08

«Մենք սա որակում ենք որպես ապօրինի գործընթաց եւ հանցագործություն, որովհետեւ չի իրականացվել սահմանադրական դատարանի ուղիղ պահանջը։ Գործընթացը տեղի է ունենում առանց համայնքների կարծիքը լսելու, նրանց շահը հաշվի առնելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ընդդիմության կողմից համայնքների խոշորացման հարցով նիստերի օրակարգը բոյկոտելուն՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց․ «Առհասարակ, մենք խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս կերպով խոշորացմանը, որը համայնքների ղեկավարներից ազատվելու նպատակ ունի։ Համայնքների բաժանումն արել են ըստ իշխանական թեկնածուների։ Ապարանում օրինակ, մեկ գյուղ միացրել են, որ ազատվեն համայնքապետից։ Գեղամասարն արդեն իսկ խոշորացված էր, եւ էլի քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Այստեղ չկա համայնքի շահ, կա քաղաքական նպատակ՝ տվյալ համայնքում իշխանություն հաստատելու»։

Սաղաթելյանի խոսքով՝ համայնքներում մեծ դժգոհություն կա, սակայն շատ համայնքապետեր եւ ավագանիներ համարձակություն չունեն դուրս գալու փողոց եւ պայքարելու․ «300-ից ավելի համայնքապետերի հանդեպ քրեական գործեր կան»։

Իշխան Սաղաթելյանը նաեւ շեշտեց՝ նիստը բոյկոտելու պատճառներից է այն, որ տաս օրից ավելի՝ իշխանությունը մանկական պատճառաբանություններով չի ապահովել ԱԱԾ պետի ներկայությունն ԱԺ-ում, որպեսզի խմբակցությունները փակ քննարկում ունենան եւ սահմանային իրավիճակը հասկանան։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930