Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեսնես սա ի՞նչ հաշիվ է. Արման Մելիքյան

Սեպտեմբեր 24,2021 12:52

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածն այժմ ադրբեջանցիների կողմից է վերահսկվում: ՀՀ իշխանությունները պաշտոնապես ճանաչել են այդ հատվածն Ադրբեջանի տարածք և ադրբեջանցի ոստիկանական-մաքսային անցակետերի տեղակայումն էլ այնտեղ իրավաչափ են համարում: Ասում են, որ սա Խորհրդային Ադրբեջանի տարածք է եղել: Ասում են նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է իրականացնել միջպետական սահմանի դելիմիտացիա ու դեմարկացիա:

Այդուհանդերձ, այդ տարածքն ադրբեջանական են հռչակել նախքան դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացնելը: Այսինքն՝ կանխավ:

Հանձնելուց հետո այդ հատվածով երթևեկության անվտանգության ապահովումը ռուսներն էին իրենց վրա վերցրել, բայց այժմ, կարծես, անէացել են այնտեղից: ՀՀ ԳՇ պետն ասում է, որ բազմիցս հանգիստ անցել է այդ հատվածով:

Դրան հակառակ՝ պարսկական մեքենաների համար անհաղթահարելի խոչընդոտներ են հարուցվում ադրբեջանցիների կողմից, իսկ անէացած ռուսներն էլ, բնականաբար, չեն միջամտում: Տեսնես սա ի՞նչ հաշիվ է, հալլա-հալլա…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930