Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այո, պատվաստումը 100 %-ով չի բացառում վարակման ռիսկը, բայց քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթեւ. Անահիտ Ավանեսյան

Սեպտեմբեր 24,2021 12:38

Վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք: Այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա, սեպտեմբերի 22-ին իրականացրել են 9924 պատվաստում, երեկ՝ 8440 պատվաստում: Նախարարի խոսքով, պատվաստման թվերի աճը խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ վստահությունը մեծացել է: Ըստ Անահիտ Ավանեսյանի, իրականացրած 385 հազար 503 պատվաստումների արդյունքում որեւէ խնդիր չի եղել. «Պատվաստումներն արդյունավետ են, անվտանգ են, պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից»,-ասաց նախարարը` նշելով, որ այս պահին ակտիվ դեպքերի թիվը 11470 է, որից ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են. «Այո, պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարեւորը նպատակը այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթեւ:

Հիվանդանոցներում գտնվող 2006 քաղաքացիներից ընդամենը 38-ն են, որ պատվաստված են: Շատ երկրներում փաստվում է, որ պատվաստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման եւ ծանր դեպքերի ցուցանիշը»:

Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից աշխատանքի ներկայացող քաղաքացիները պետք է կամ պատվաստված լինեն կամ թեսթի պատասխան ներկայացնեն: Բացառություն կկազմեն բժշկի փաստաթղթով հակացուցում ունեցողներն ու հղի կանայք:

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930