Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցով դիմել է Հաագայի դատարան

Սեպտեմբեր 24,2021 11:30

Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ մեղադրելով «Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» խախտման մեջ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը:

Ըստ հայցի՝ Հայաստանը «կատարել և շարունակում է կատարել խտրական բնույթի գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ՝ ազգային և էթնիկ պատկանելության հիմքով»:

«Հայաստանի քաղաքականությունը և նրա կողմից էթնիկ զտումները, մշակութային ժառանգության ոչնչացումը և ադրբեջանցիների նկատմամբ ազգային ատելության հրահրումը պարբերաբար խախտում է ադրբեջանցիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև Ադրբեջանի իրավունքները»,- ասվում է հայցում:

Դրանում նաև պահանջվում է ժամանակավոր միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ նախքան դատարանի որոշումը:

Հիշեցնենք, սեպտեմբերի սկզբին նույնպիսի հայցով Հայաստանն էր դիմել Հաագայի դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930