Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լե Դղիենի հետ՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում Արցախի հիմնախնդիրը:
Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ կողմերը փոխադարձ տրամադրվածություն են հայտնել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղում կայունացման շուրջ «առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ