Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի իր գործընկեր Հուսեյն Ամիր Աբդուլլահիյամի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը կարևորվել է բոլոր ոլորտներում Իրանի և Ադրբեջանի միջև գործակցությունը:
Գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսության և այլ ոլորտներում գործակցության հեռանկարների մասին: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Մասնավորապես, Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո իրենց վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման աշխատանքների ընթացքի մասին:
Կարդացեք նաև
Ամիր Աբդուլլահիյամն իր հերթին ընդգծել է, որ իրանական կողմը հետաքրքրված է Ադրբեջանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ