Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է, որ բանակի ղեկավար կազմի ու կռվող զորքի բալանսն անհամաչափորեն խախտված է։ Ըստ նրա՝ հաստատված նորմացույցով առաջնորդվելու փոխարեն՝ հակառակ ուղղությամբ ենք գնում։ Նախկին բարձրաստիճան զինվորականի փոխանցմամբ՝ բանակում այսօր մեծ քանակի ղեկավար կազմ, բայց շատ քիչ զինվորներ ունենք։
Հակոբյանի պնդմամբ՝ բանակի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր ուղղակի պոպուլիզմով են զբաղված ու կարծում են, որ բանակի մարտունակությունը զինվորականին լավ սնունդ ու բարձր աշխատավարձ տալուց է կախված, այնինչ ինքը բոլորովին հակառակ պնդում է անում. «Բանակի մարտունակությունը զինծառայողի պատրաստության վիճակից, բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ ունենալուց, սպառազինված լինելուց եւ այլնից է բխում։
Ստացվում է, սակայն, որ այսօր բանակում աշխատող կամ ծառայող զինվորականներից շատերը պաշտպանական գերատեսչությունում են սոսկ աշխատավարձ ստանալու համար»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։