Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է լուրջ դերակատար լինել լոգիստիկայում. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 24,2021 10:30

 Մենք այսօր փաստացի աշխարհաքաղաքական այնպիսի բարդ իրավիճակում ենք, որ եթե մեր երկրի համար անհրաժեշտ նվազագույն անվտանգության պայմաններ չապահովենք, ապա մեր փոխարեն դա որեւէ մեկ այլ երկիր չի անելու։ Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի սահմաններին կամ, որ ավելի ստույգ՝ սահմաններից ներս, կամ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին, տառացիորեն կաթվածահար է անում մեր երկիրը։ Ընդ որում, խոսքը միայն տնտեսության մասին չէ, այլեւ՝ մարդկանց բնականոն կյանքի խաթարման, բարոյահոգեբանական մթնոլորտի անկման, սեփական ուժերին չհավատալու մասին է։ Չաշխատեց տնտեսությունը, կտապալվեն պետության բոլոր ոլորտները։ Եվ թշնամին սա շատ լավ է գիտակցում։

Ավելի լայն կոնտեքստով՝ խոսքը Իրանի հետ միջպետական ճանապարհի անգործունակ դառնալու մասին չէ միայն։ Այստեղ գեոքաղաքական, գեոռազմավարական լրջագույն խնդիրներ կան։ Տարածաշրջանում թուրք-ադրբեջանական եղբայրությունն է ուժեղանում, Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարն է հարցականի տակ դրվում, եւ, ի դեպ, վրացական ուղու այլընտրանքն էլ է կասկածի տակ։ Եվ սա հասկանալու համար խորը գիտելիքներ պետք չեն։ Պարզապես պետք է գործարարների հետ խոսել եւ հասկանալ Ասիայից Հայաստան ապրանքների ներմուծման երկու նավահանգիստների ձեռնտու լինել-չլինելն ու պատճառները։ Չմոռանանք, որ վրացական ուղղությամբ անխափան բեռնափոխադրումներն էլ երաշխավորել չենք կարող։ Եթե նույնիսկ բացառենք քաղաքական ինչ-ինչ դրդապատճառները, եղանակային պայմանների հետեւանքները մենք գրեթե ամեն տարի զգում ենք։

Այս ամենին հավելյալ՝ Հայաստանի համար դերակատար շահը Հյուսիս-Հարավ լոգիստիկան է, ոչ թե Արեւելք-Արեւմուտքը։

Իսկ որ Հայաստանը կարող է դերակատար լինել Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սեւ ծով լոգիստիկայում, հաստատ է եւ անգամ մեզ հղվել են միջազգային համապատասխան մեսիջները։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930