Ողբերգությունն այն է, որ մեզ ոչինչ չի միավորում` ո՛չ ընդհանուր գաղափարներ, ո՛չ նպատակներ ու երազանքներ: Պարզվեց` անգամ հայրենիքի, պետության գոյությունը գերնպատակ չէ եւ մեզ` հայերիս, համախմբող գործոն չէ: Որովհետեւ ոմանք նախկիններին ավելի են ատում, քան մեր պետությանը սպառնացող թշնամուն: Իսկ եթե մեր պետությունը դադարի գոյություն ունենալ, կմեկնեն այլ երկրներ եւ կապրեն այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Անգամ պարզ ինքնապաշտպանության զգացումը մեզ չի միավորում: Երասխում` կրակոցների տակ ապրող մարդն ասում է. «Ի՞նչ է եղել` կրակոցների տակ էլ ենք ապրում»:
Իսկ թշնամու հենակետն իր պատուհանից տեսնող կինը, որը 92-ից հետո թուրքին միայն հեռուստատեսությամբ էր տեսել, հայտարարում է․ «Եթե Սերժը լիներ, մեր գյուղը թուրքը գրավել էր` Նիկոլի շնորհքն է, որ դեռ էն սարի վրա են»: Մեզ չեն միավորում մեր մշակութային արժեքների հանդեպ համընդհանուր սերն ու հոգածությունը. մեկի համար Նարեկացին ու Թումանյանը մեծություն են, մյուսի համար՝ հետամնաց, դարն ապրած ռաբիզ գրողներ: Իսկ ի՜նչ աղետալի վիճակում են մեր բազմադարյա վանքերն ու հուշարձանները:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: