Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում կացության օրինական կարգավիճակ չունեցող ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն վերադառնալ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 24,2021 09:04
erkqaxaqaci

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն ընկել են անհարմար դրության մեջ. պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 15-ի՝ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին հրամանագիրն է։ Խոսքը օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք Ռուսաստան են մեկնել մինչեւ նախորդ տարվա մարտի 15-ը, այդ թվում եւ նրանց, որոնք այս տարվա հունիսի 16-ի դրությամբ չունեն ՌԴ-ում մնալու օրինական հիմքեր։

Այս պատճառով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչեւ սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը, հակառակ դեպքում հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել այս հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում՝ մուտքի արգելքի, ինչպես նաեւ երկիր մուտք գործելը չթույլատրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները:

Սա նշանակում է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք մինչեւ սեպտեմբերի 30-ը չեն կարգավորի իրավական կարգավիճակը, հետ կվերադառնան Հայաստան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930