Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը երբևէ դեմ չի արտահայտվել իրեն պարգևատրելու գաղափարին, նախապես ինքն է համաձայնություն տվել ընդգրկվելու պարգևատրվողների թեկնածուների ցանկում, անձամբ է ներկայացրել ինքնակենսագրական. ՀԱԳՄ

Սեպտեմբեր 24,2021 12:34

ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ

Անկախության տոնի առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ի թիվս իրենց գործունեությամբ աչքի ընկած այլ գործարարների՝ պետական պարգևի էր ներկայացրել նաև ՀԱԳՄ փոխնախագահ, «Անտարես» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով Հայաստանի վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, 2021թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանին պարգևատրեց Երախտագիտության մեդալով։

Մեզ համար առնվազն տարակուսելի է Արմեն Մարտիրոսյանի՝ հաջորդիվ արած այն հայտարարությունը, որ հրաժարվում է նշված մեդալից, մամուլում մեկնաբանելով, թե՝ «մտավորականը պետության համար պատասխանատու շրջանում իրավունք չունի որևէ ձևով իրեն կաշկանդել, որպեսզի քննադատի․․․»։

Տարակուսելի է, քանի որ նախապես Արմեն Մարտիրոսյանն ինքն է համաձայնություն տվել ընդգրկվելու պարգևատրվողների թեկնածուների ցանկում, անձամբ է ներկայացրել ինքնակենսագրականն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը։ Հարցը քննարկվել և հավանության է արժանացել ՀԱԳՄ խորհրդի նիստում, որի ընթացքում Ա․ Մարտիրոսյանը երբևէ դեմ չի արտահայտվել իրեն պարգևատրելու գաղափարին։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930