Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անտարես» հրատարակչության տնօրենը հրաժարվել է պետական պարգևից. «Ազատություն» ռ/կ

Սեպտեմբեր 23,2021 23:30

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է պետական պարգևից՝  որը վարչապետի միջնորդությամբ Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահն էր պատրաստվում հանձնել Արմեն Մարտիրոսյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»։

Մտավորականը պետության համար պատասխանատու շրջանում իրավունք չունի կաշկանդել իրեն. հենց այս միտքն է գործընթացին նախնական համաձայնություն տված Մարտիրոսյանին ստիպել հրաժարվել մեդալից, որով պարգևատրվելու մասին հրամանագիրը տեղադրված է նախագահականի կայքում։

«Ամենակարևոր բանը, որ ինձ դրդեց էդ քայլը չանել, ազատ լինելն էր, անկաշկանդ լինելն էր։ Ու՝ հենց էս պահին։ Սա շատ դժվար պահ է մեր պետության համար։ Ու ցանկացած քայլ, իշխանությունից դա կլինի, սխալ քայլ, որը որ ես կասեմ, իրանք կուղղեն, չեն անի, կարծիք, ընդդիմախոսություն, դա պետք է դու անես անկաշկանդ», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը;

Նրա կարծիքով, պարգևները, կոչումները ավելի շուտ Սովետական Միությունից եկած ժառանգություն է, որից պետք է ձերբազատվել։ Հեղափոխական իշխանությունները, ըստ նրա, նույն տրամաբանությամբ են գործում, ինչ նախկինները։ Տարբերությունը մեկն է՝ այսօր չկա իշխանության լեգիտիմության խնդիր. – «Մտածեցի, հիշեցի, որ մինչև 98 թվականը անգամ էդ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և այլն, էդ կոչումներն էր դուրս էկած, որովհետև նորմալ պետությունը չի թույլ տալիս, որ չինովնիկը գնահատի մտավորականին։ Մտավորականին պիտի գնահատի հանրությունը, ոչ թե պետությունը։ Անգամ, հիշո՞ւմ եք, պարգևատրումներ էին տալիս, նախագահի մրցանակ էր կոչվում… անկախ նրանից, որ էդ փողը մասնավոր փող էր, բայց չինովնիկն էր որոշում կայացնում։ Էդտեղ վտանգավոր տարր կա։ Ու մտավորականը շատ-շատ դեպքերում փորձում էր հարմարվել, փորձում էր դուր գալ չինովնիկին, ինչ-որ դեպքերում, երբ որ կարար ձայն բարձրացներ, լռում էր, և այլն։ Էդ իմ աչքի առաջ ա եղել։ Ես չէի ուզում էդ նույն ծուղակն ընկնել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930