Նոյեմբերի 2-ից 10-ը Նորվեգիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների մարզչական խորհուրդները որոշել, թե ովքեր են մեր երկիրը ներկայացնելու Օսլոյում:
Ազատ ոճայինները մրցավայր կուղեւորվեն չորս մասնակցով. 61 կգ քաշային կարգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրիասյան, 79 կգ՝Արման Ավագյան:
Հունահռոմեական ոճի ազգային հավաքականում ընդգրկվել են. 55 կգ՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրայր Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Գեղամ Թորգոմյան, 87 կգ՝ Արթուր Շահինյան եւ 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ