Շուրջ 30 բռնցքամարտիկներ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ ավարտել են երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Մարզիչը տեղեկացրել է, որ հավաքի ընթացքում մարզիկները բարձրացրել են ընդհանուր եւ հատուկ ֆիզիկական պատրաստվածության որակները: Մասնագետի խոսքով, հավաքականը հաջորդ հավաքը կսկսի սեպտեմբերի 26-ին՝ Օլիմպավանում եւ կշարունակի մինչեւ հոկտեմբերի 11-ը՝ այս անգամ շեշտը դնելով տեխնիկատակտիկական հատկանիշները բարելավելու վրա:
Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 13-ից 24-ը Չեռնոգորիայի Բուտվա քաղաքում կայանալիք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ