Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող ընթացակարգերը շատ դեպքերում սահմանափակում են որակյալ կադրեր ներգրավելու հնարավորությունը»

Սեպտեմբեր 23,2021 21:40

Ազգային ժողովում քննարկվեցին կրթությանն ու մշակույթին վերաբերող հետազոտության արդյունքները

 

Սեպտեմբերի 23-ին «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկեր կազմակերպությունների հետ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՄԱԿ-ի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքները:

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի ներկայացմամբ՝ հետազոտության աշխատանքներն իրականացվել են երկու ամսում: Ըստ ոլորտների ուսումնասիրվել են իրավական կարգավորումները, միջազգային փորձը: Կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ պատասխանատու պետական մարմինների, կրթության ոլորտում քաղաքականության իրականացմանը մասնակցող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ու հիմնադրամների հետ: Հետազոտության առանցքում չորս ընդգրկուն թեմաներ են:

Առաջին թեման վերաբերում է ուսուցիչ աշխատելու իրավունք տալու եւ թափուր տեղը համալրելու ընթացակարգերի բարելավմանը: Ըստ ուսումնասիրության՝ գործող ընթացակարգերը շատ դեպքերում սահմանափակում են որակյալ կադրեր ներգրավելու հնարավորությունը, խնդիրներ են առաջանում հատկապես բնագիտական առարկաների եւ օտար լեզուների ուսուցիչների թափուր հաստիքները համալրելիս:

Երկրորդ թեման վերաբերում է հեռավար կրթությանը: Փորձագետների դիտարկմամբ՝ հեռավար կրթության փորձը հիմնականում պայմանավորված է համավարակով, երբ ուսումնական հաստատությունները հապճեպ՝ առանց պատշաճ նախապատրաստվելու, անցան հեռավար կրթության: Հարցմամբ արձանագրվել են տեխնիկական բնույթի, ՏՀՏ գրագիտությանը, մեթոդաբանությանը վերաբերող մի շարք խնդիրներ:

Ոչ ֆորմալ կրթության, արտադպրոցական դաստիարակության հիմնախնդիրները եւ օրենսդրական կարգավորման առաջնահերթությունները եւս եղել են փորձագետների հետազոտության առանցքում: Առկա ենթաօրենսդրական կարգավորումների գնահատմամբ՝ հայտնաբերվել են մի շարք իրավական խնդիրներ, որոնց վերաբերյալ փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Հետազոտության չորրորդ թեման վերաբերում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքին եւ դրանից բխող իրավահարաբերություններին: Ուսումնասիրության ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի բնագավառում քաղաքականության ձեւավորման իրավական կարգավորումներին, մշակույթի գործիչների եւ միությունների իրավական կարգավիճակին, շարունակական մասնագիտական զարգացմանը:

Հանձնաժողովականները կարեւորեցին եւ բարձր գնահատեցին  կատարված ծավալուն աշխատանքը:

ՀՀ Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930