«Եվս երկու փաստաթուղթ կա։ Եթե Փաշինյանը չի ստորագրել, երեւի հասկացել է, որ «հերիք է տամ»․․․ Իսկ եթե ստորագրել է եւ հետո պետք է հրապարակի, ապա այդ փաստաթղթերը վերաբերում են Տիգրանաշենին եւ Տավուշի՝ Իջեւանի եւ Նոյեմբերի շրջանի անկլավներին»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա նշեց․ «Ադրբեջանն ասել է այդ մասին։ Անընդհատ գրում են, որ շուտով կտեսնեք՝ տալու է։ Այստեղ լուրջ անհանգստացած է Իրանը, որը կարող է զոռով զորք մտցնել ՀՀ՝ ասելով, թե այս ուր ես զիջում։ Իրանը սահմանին հիմա լուրջ ուժեր է կուտակել։ Իրանում շատ վրդովված են եւ կարող է թքեն ՀՀ իշխանության վրա ու ասեն, որ չեն թույլատրում Ադրբեջանին տալ իր ճանապարհներից մեկը։ Ըստ էության, հիմա զրկված ենք Իրանի հետ տնտեսական կապից։ Իսկ այդ այլընտրանքային ճանապարհը, որ կառուցում են, դրանով բեռնատարներ չեն կարողանալու անցնեն։ Վիճակը բարդ է։ Պաշտոնյաներ, մի վեր կացեք ու ասեք «ադրբեջանական ԽՍՀ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ