Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ չնայած Հայաստանի «ագրեսոր քաղաքականությանը», իրենք պատրաստ են կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Նման հայտարարություն Բայրամովն արել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Օլաավի Հաավիստոյի հետ հանդիպմանը:
Հաավիստոն իր հերթին ընդգծել է եռակողմ հայտարարության իրականացման կարևորությունը և հավանություն տվել Ադրբեջանի այդ տրամադրվածությանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ