Անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
Ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Կարդացեք նաև
Համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ` մեր երկրների ներուժին համապատասխան:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ