«Փաստինֆո». Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը երեք ամիս տեւած քննության արդյունքում չի կարողացել պարզել, թե ով է բռնություն գործադրել Օձունի համայնքապետի նկատմամբ՝ չնայած վերջինս տվել էր անուններ։
Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Որպես հիմք մատնանշվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի՝ գործով վարույթը կասեցվում է, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։
Այլ խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ շուրջ 3 ամիս տևած նախաքննության ընթացքում սպառել է նոր ապացույցներ ձեռքբերելու բոլոր միջոցները և չի հաջողվել հավաքել բավարար ապացույցներ՝ ծեծին ենթադրաբար առնչություն ունեցող մարզպետարանի աշխատակիցներին որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Շխիմյանը։