Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիլմում պատմել եմ այն, ինչ կատարվել է իրական կյանքում». համատեղ ֆիլմարտադրություն Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև

Սեպտեմբեր 23,2021 16:15

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը ներկայացնող «Վադի Ֆիլմզ» կինոընկերությունը դարձել է «Բեքսթեյջ» (Հայաստան, Գերմանիա, Լյուքսեմբուրգ) ֆիլմի համաարտադրողը։ Համատեղ արտադրության և դիստրիբուցիայի պայմանագրերը կնքել են ֆիլմի իրավատեր «Էնսո Ֆիլմզ» և «Վադի Ֆիլմզ» (Լյուքսեմբուրգ) ընկերությունները։

«Բեքսթեյջ» ֆիլմը, որի ֆինանսավորումը 2017թ-ին կասեցվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից և որի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ներգրավված է եղել կեղծ մատնության հիմքով հարուցված քրեական գործում (քրեական գործը կարճվել է 2019թ-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով), ներառվել է Բենիլյուքսի երկրներում հայտնի ֆիլմարտադրող ընկերություններից մեկի՝ «Վադի Ֆիլմզի» ֆիլմերի ցանկում: Ընկերությունը դարձել է ֆիլմի համաարտադրողը, ապահովելով հետարտադրության վերջին փուլի ծախսերը, իսկ նրա դուստր կազմակերպությունը՝ «Վադի Մեդիա» դիստրիբյուտորական ընկերությունը ստացել է Բենիլյուքսի երկրներում ֆիլմի տարածման բացառիկ իրավունքը՝ առաջնային տարածման մանդատով։

«Բեքսթեյջը» մի արվեստագետի պատմություն է, որն իր ստեղծագործությունը իրականացնելու ճանապարհին հայտնվում է բյուրոկրատական համակարգի պատանդի կարգավիճակում։ Պետական կառույցների կողմից ֆիլմի հեղինակի դեմ ծավալած ապօրինությունների շղթան միահյուսված է ֆիլմի հիմնական սյուժետային գծի հետ և բացահայտում է համակարգի կողմից անհատին ոչնչացնելու ենթաթեման։

«Մենք բոլորս, այսօր, կառավարման շատ վատ համակարգի պատանդներ ենք։ Ես պատմել եմ այն, ինչ կատարվել է իրական կյանքում, իմ ֆիլմի հետ, հնարավորինս վեր կանգնելով մասնավոր պատմությունից և ընդհանրացնելով խնդիրը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։

«Սա առաջին համատեղ արտադրությունն է Լյուքսեմբուրգի և Հայաստանի միջև, ես վստահ եմ, որ երկու փոքր երկրների համագործակցությունը մեծ ուշադրության է արժանանալու մասնագիտական դաշտում և մեդիայում»,- նշել է «Վադի Ֆիլմզի» հիմնադիր Ադոլֆ Էլ Ասսալը։

Ֆիլմի իրավատերն է «Էնսո ֆիլմզ» ընկերությունը։ Համաարտադրողները՝ գերմանական «Քլևեր Փրոդաքշնը», Լյուքսեմբուգը ներկայացնող «Վադի Ֆիլմզը», «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնը», «Ուան մեն ստուդիո փրոդաքշնը» և Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։ Ֆիլմը հայաստանյան հանդիսատեսին կներկայացվի 2022թ.-ին։

Պարալլելս Ֆիլմպրոդաքշն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930