ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են մի քանի ուղղություններով և ունեն հետագա գործակցության մեծ հնարավորություններ:
Բայրամովը նաև Լինդեին տեղեկացրել է տարածաշրջանում անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի, «Հայաստանի՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթներին հակասող վարքի» մասին: Նաև մտքեր են փոխանակել վերականգնման և վերակառուցման հետպատերազմյան փուլի մասին:
Նախարարները քննարկել են նաև ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի գործակցության, ինչպես նաև ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման հետ կապված հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ