«Նոյ» կոնյակի գործարանը չի մթերում եւ տեղեկատվությունը վերջին պահին է տարածվել»,-Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հիշեցնենք, Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր կառավարության շենքի մոտ ցույց էին անում՝ խաղողի մթերման հարցով:
Ըստ նախարարի, «Նոյ» կոնյակի գործարանը 20-25 հազար տոննա էր մթերում, իրենք «բոլորը տեղավորել» են, 10-12 հազարի հարց է մնացել:
Վահան Քերոբյանը գյուղացիներին հավաստիացնում էր, որ խնդրին մանրամասն ծանոթ է եւ հավաստիացնում, որ այլ գործարաններ կմթերեն իրենց բերքը: Սակայն նա այդպես էլ չպատասխանեց գյուղացիների հարցերին, թե այլ գործարաններն ի՞նչ պայմաններով են մթերելու: Ասաց, որ իր տեղակալն այս օրերին Վայոց Ձորի մարզում է, Արմավիրում է, տեղում ամեն ինչ կանեն, որ խնդրին լուծում տան. «Մենք հիմա այնպես կմտածենք, որ մյուս տարի խնդիր չունենաք»:
Կարդացեք նաև
Գյուղացիները շարունակում էին իրենց պնդումները, որ նախ տուժել են, որ ոռոգման սեզոնին ջուր չի եղել, հիմա էլ բերքահավաքի ժամկետն է լրանում՝ բերքը փչանում է վազերի վրա:
«Ինչի՞ չեք ուզում, որ պարոն Ծառուկյանը ընդունի»,- խաղողագործներից մեկի հարցին նախարարը պատասխանեց. «Մենք գնացել խնդրել ենք իրեն, ասել է՝ չի բացում»: Նա նաեւ հավելեց, որ չեն կարող որեւէ տնտեսվարողի ստիպել, որպեսզի մթերում անի:
Խաղողագործները նաեւ հետաքրքրվեցին՝ կարո՞ղ ենք բերքն արտահանել Վրաստան: «Ինձ թվում է՝ այո, բայց եթե խնդիր կա, ես կլուծեմ»,- պատասխանեց նախարարը:
Գյուղացիները պնդում էին՝ եթե Ծառուկյանը չմթերի, կառավարությունը պետք է փոխհատուցի: Նախարարը խոստացավ մեկ-երկու օրում հարցը լուծել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ