Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկան կդառնա վակցինայի զինանոց». Բայդենը խոստացել է պատվաստանյութի ևս 500 միլիոն չափաբաժին տրամադրել աղքատ երկրներին

Սեպտեմբեր 23,2021 15:30

«Ազատություն». ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում վակցինայի ևս 500 միլիոն չափաբաժին տրամադրել աղքատ երկրներին։ Կառավարությունը Pfizer տեսակի դեղամիջոց կգնի ու կբաժանի այլ երկրների։

«Ես պահում եմ իմ խոստումը, որ Ամերիկան կդառնա վակցինայի զինանոց», – երեկ ասել է Բայդենը։

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն վակցինայի մեկ միլիարդ 100 միլիոն դեղաչափ է բաժանում, ավելին, քան աշխարհի որևէ այլ երկիր։

Բայդենն ասել է, որ Ամերիկայի ներսում կորոնավիրուսի դեմ կատարվող ամեն մի վակցինայի դիմաց ԱՄՆ-ն պարտավորվում է 3 վակցինա կատարել աշխարհի մյուս երկրներում։

Ջո Բայդենն ասել է, որպես ԱՄՆ-ի նախագահ, իր առաջին պատասխանատվությունը Ամերիկայի ժողովրդին պաշտպանելն է։ Բայդենը նաև զարգացած մյուս երկրներին է կոչ արել սեփական պատվաստանյութի նվիրատվություններ կատարել, քանի որ ըստ առողջապահական համակարգի փորձագետների՝ աղքատ երկրներին դեղամիջոցի 5-6 միլիարդ չափաբաժին է անհրաժեշտ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։

Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել