Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի (լուսանկարում) վերաբերյալ։
Համաձայն այդ տեղեկությունների՝ Արթուր Հարությունյանը և այլ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցի 76/1, Խ.Մուրադյան փողոցի թիվ 5/8, Մայիսյան փողոցի 15/3, Վեցիկ Ճարտարապետի փողոցի թիվ 10, Տանձաղբյուրի փողոցի 9/1, Ավետիք Իսահակյան փակուղու թիվ 33, Վ.Հարությունյան փողոցի 2/7, Պահլավունյաց փողոցի 34 և այլ հասցեներով հատուկ պահպանվող տարածքներից հանգստի համար նախատեսված հողամասերի օտարման և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացներում թույլ են տվել չարաշահումներ:
Նախապատրաստվում են նյութեր: