Սեպտեմբերի 22-ին, ժամ 18:00-ին տեղի է ունեցել «Բիբլոս Բանկ Արմենիայի» Բաղրամյան մասնաճյուղի (Բաղրամյան 84/1) պաշտոնական բացման արարողությունը:
Նորաբաց «Բաղրամյան» մասնաճյուղում սպասարկումն իրականացվում է գերժամանակակից լուծումներով, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված և ընդարձակ սրահում:
Մասնաճյուղին կից գործում են 24/7 տերմինալային հատվածներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել արագ և ապահով գործարքներ ցանկացած օր և ցանկացած ժամի։
Բարեկարգվել է նաև մասնաճյուղին կից խաղահրապարակը։ Խաղային սարքավորումները փոխարինվել են նորերով՝ ապահովելով փոքրիկների ապահով և անվտանգ ժամանցը։
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է գերազանցել հաճախորդների սպասարկման մասին պատկերացումները՝ առաջարկելով բարձր սպասարկման որակ և հաճախորդի կարիքներին հարմարեցված ծառայություններ, միևնույն ժամանակ՝ կենտրոնում պահելով իր աշխատակիցների հարմարավետությունն ու կյանքի որակը։
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերության առաքելությունն է հաճախորդներին միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցումը, բաժնետերերի ներդրումների արժեքի աճի ապահովումը, աշխատակիցների բավարարվածության բարձրացումը և հանրության բարեկեցության աճը:
«Բիբլոս Բանկ Արմենիան» հետևում է հակահամաճարակային բոլոր կանոններին՝ սպասարկումն իրականացնելով անվտանգության բոլոր նորմերին համապատասխան։