Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել Վայոց ձորի մարզպետարանում չարաշահումների վերաբերյալ։
Ըստ այդ տեղեկությունների, իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2014-2015 թվականների ընթացքում Խնձորուտ համայնքում ընդհանուր 40.000.000 դրամ արժեքով ոռոգման ջրի կառուցման աշխատանքների կատարման համար առանց մրցույթի հայտարարման մեկ անձ ընթացակարգով պայմանագիր են կնքել «Սաղաթելյան եղբայրներ» ՍՊԸ-ի հետ, որի կողմից ոռոգման ջրագիծը փաստացի կառուցվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի և տեխնիկական բնութագրով սահմանված նորմերի էական շեղումներով: Իսկ «Պռոշաբերդշին» ՍՊԸ կողմից էլ չի իրականացվել կատարված աշխատանքների տեխնիկական հսկողությունը և կեղծ ընդունման-հանձնման արձանագրություններ կազմելու եղանակով՝ վերոհիշյալ պաշտոնատար անձանց կողմից յուրացվել կամ վատնվել են առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:
Նախապատրաստվում են նյութեր: