Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «2020 թվականի աշնանը բռնկված պատերազմից մեկ տարի անց այդ ցավագին շաբաթների մասին հիշողությունը ստվերում է այսօրվա տոնակատարությունները: Բազմաթիվ են այն մարտահրավերները, որոնց առջև այժմ կանգնած է Հայաստանը 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարից հետո: Միաժամանակ հունիսի խորհրդարանական խաղաղ և թափանցիկ ընտրությունները լավատեսություն են ներշնչում, որ Հայաստանը կառուցողաբար և նոր ավյունով կդիմակայի այդ մարտահրավերներին:
Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին՝ սատարելով հետագա պետական և հասարակական բարեփոխումները: Բացի այդ, Դաշնային կառավարությունն իր ուժերի ներածի չափ կշարունակի սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և եռանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծմանն ուղղվող ջանքերը:
Մաղթում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Ձեր երկիրն ու համերկրացիները հաջողությամբ հաղթահարեն համավարակը: Հայ ժողովրդին հղած իմ բարեմաղթանքներին հավելում եմ անձնական մաղթանքներս՝ Ձեզ և Ձեր ընտանիքին»:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ