Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին՝ ուղղված իրավական պետության ամրապնդմանը, ֆրանսերենի խթանմանը. Լուիզ Մուշիկիվաբո

Սեպտեմբեր 23,2021 12:49

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, սիրելի ընկեր,

Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ շնորհավորանքները։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ վերահաստատել այն ամբողջ կարևորությունը, որ ես հաղորդում եմ Ձեր երկրի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության հարաբերությունների զարգացմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի նախագահության շրջանակում Հայաստանը վճռականորեն ներգրավված է Ատյանների աշխատանքներում՝ մաղթում եմ, որ առանձնաշնորհյալ կապերը մեր կազմակերպության հետ էլ ավելի սերտանան՝ շարունակելով առաջ մղել համերաշխության և ազատության ընդհանուր իդեալները, որոնք անցնում են նորացված բազմակողմանիությամբ՝ ավելի ուշադիր կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը, ինչպես նաև մշակութային և լեզվական բազմազանությանը, ինչն այդքան թանկ է Ֆրանկոֆոնիայի համար։

Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին, մասնավորապես այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված են իրավական պետության ամրապնդմանը, ժողովրդավարության ուժեղացմանը և ֆրանսերեն լեզվի խթանմանը»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930