Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Ադրբեջանում հետևում հայկական ԶԼՄ-ների լուրերին. JAMnews

Սեպտեմբեր 23,2021 11:46

JAMnews. Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերից շատերը, որոնք հետաքրքրվում են քաղաքականությամբ, բաժանորդագրված են գոնե մեկ հայկական առցանց ռեսուրսի։ Սովորաբար, դրանք ռուսալեզու աղբյուրներ են, որոնց բովանդակությունը լեզվական առումով հասանելի է ադրբեջանցիներին։ Ո՞րն է հարևան, բայց ոչ ամենաբարեկամական երկրի ԶԼՄ-ների նկատմամբ նման ուշադրության պատճառը։ Այս հարցին պատասխանել են փորձագետներն ու օգտատերերը։

Թուրքիայից ու Ռուսաստանից հետո Ադրբեջանի տեղեկատվական տարածքում երրորդ ամենաազդեցիկ խաղացողը Հայաստանն է, կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլին։

«Եթե չլինեն հայկական լրատվամիջոցների նորությունները, Հայաստանի պաշտոնյաների և ընդդիմադիր գործիչների հայտարարություններն ու մեկնաբանությունները, մենք պատկերացում չենք ունենա, թե ինչ է կատարվում սահմանին։ Մասնակիորեն այս բացը լրացնում են ռուսական մեդիան ու ՌԴ պաշտոնական շրջանակները», — ընդգծում է նա։

Նման իրավիճակի պատճառը Ջաֆարլին համարում է Ադրբեջանի իշխանության տեղեկատվական քաղաքականությունը։

«Ադրբեջանի իշխանության տեղեկատվական քաղաքականությունը երբեք նպատակ չի ունեցել իրազեկել բնակչությանը։ Դրա գլխավոր նպատակը երկրի տեղեկատվական դաշտն ու տեղեկատվական հոսքերը ներքին (ընդդիմադիրների) միջամտությունից պաշտպանելն է, այդտեղ «ստերիլ» միջավայր ստեղծելը։ Այս քաղաքականությունը, որը գոյություն ուներ դեռևս ավանդական մեդիայի հեգեմոնիայի ժամանակահատվածում, շարունակվում է մինչ օրս»։

Քաղաքագետը հավելել է, որ իշխանության այս քաղաքականության նպատակն իր պատկերացմամբ ոչ նպատակահարմար և վնասակար նորություններով տեղեկատվական դաշտը ողողելուն, ինչպես նաև երկրի ղեկավարության դեմ հանրային կարծիքի ձևավորմանը խանգարելն է։

Քաղաքագետի գրառումը մեծ քննարկում է առաջացրել սոցցանցում։ Օգտատերերից շատերն, ընդհանուր առմամբ, համաձայնել են Ջաֆարլիի դիրքորոշմանն ու պատկերը համալրել իրենց մեկնաբանություններով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930