Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան. Հայաստանի նորագույն պատմության մեջ նման ցինիզմ չի եղել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 23,2021 11:18

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարանում եւ դեռեւս տեղեկություն չունի վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ։

Բացի այս գործից, Ռուբեն Վարդազարյանը նաեւ դատական հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ԲԴԽ-ից պահանջելով վերացնել իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի (նախագահի) լիազորությունների կասեցումը: Մեզ հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ իր ներկայացրած հայցը վարչական վերաքննիչ դատարանում է։ Անդրադառնալով նաեւ ԲԴԽ-ի գործունեությանը՝ նա նշեց․ «Հետեւում եմ ԲԴԽ-ի գործունեությանը, այս պահին գնահատականներ չեմ ցանկանում տալ, որովհետեւ դրանք լինելու են խիստ քննադատական… մոտ օրերս կարծիքս կասեմ»։

– Պարոն Վարդազարյան, դատարաններում դեռեւս գործերը մակագրվում են ձեռքով, որոշ իրավաբաններ եւ փաստաբաններ բարձրաձայնում են, որ այստեղ ռիսկ է պարունակվում` աղմկահարույց գործերը մակագրվում են այնպիսի դատավորների, որոնք իշխանության համար ցանկալի են։

– Իրավաբանները եւ փաստաբանները, գնահատելով այդ ամենը ռիսկ, շատ մեղմ են իրենց բնութագրերում, այդտեղ ռիսկ չէ, այդտեղ ակնհայտ խուլիգանություն է տեղի ունենում, որովհետեւ նման բան Հայաստանի նորագույն պատմության մեջ, նման ցինիզմ չի եղել։ Բացառապես այդ ամենը կատարված է մեկ նպատակով, որպեսզի դատարանների նախագահներն աղմկահարույց գործերը կամ այն գործերը, որոնք հետաքրքրում են, մակագրեն այնպիսի դատավորների, որոնց հետ կարելի է կոնտակտ գտնել։

– Երբ Դուք դատավոր էիք, նախկինները չե՞ն փորձել Ձեզ հետ այս կամ այն գործով «կոնտակտ» գտնել։

– Բազմաթիվ անգամներ նման փորձ եղել է, բայց ես 2010 թվականից դատարանի նախագահ եմ աշխատել եւ ոչ մի անգամ թույլ չեմ տվել եւ ինքս էլ չեմ մասնակցել այդպիսի պատվերով գործերի մակագրմանը։

– Երբ Դուք ԲԴԽ նախագահի պաշտոնում էիք, ներկայիս քաղաքական իշխանության կողմից միջամտություններ եղե՞լ են, փորձե՞լ են Ձեր միջոցով ազդել այս կամ այն դատավորի վրա։

– Բազմաթիվ անգամներ, բայց ես դա կանխել եմ եւ անցել եմ իմ մյուս գործառույթներին։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930