Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը

Սեպտեմբեր 23,2021 10:51

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների մեծ մասը վերջերս արտացոլվել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրված թվով ութ օրենսդրական փոփոխությունների միջոցով։

Առաջադրված փոփոխությունները ենթադրում են Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ֆինանսական օժանդակության դադարեցում, ԱՄՆ կառավարության համապատասխան մարմիններից տեղեկատվության պահանջում, թե արդյո՞ք ԱՄՆ ռազմական օժանդակությունից օգտվող պետություններն իրականացրել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, Արցախում ԱՄՆ հումանիտար և զարգացման աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ վերադարձ, թուրքական արմատական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության արգելք, զեկույց պաշտպանության քարտուղարից՝ թուրքական անօդաչուներում կիրառված ամերիկյան տեխնոլոգիաների վերաբերյալ՝ այն հարցադրմամբ, թե խաղաղ բնակչության դեմ ամերիկյան ռազմական արտադրանքի օգտագործումը արդյո՞ք չի խախտում ԱՄՆ օրենսդրությունը։

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեռևս քննարկման փուլում են։

Միջանկյալ նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դեպքերը։ Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում  ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքը՝ հասնելու իր քաղաքական առաջնահերթությունների ամբողջական բավարարմանը։

 ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930