Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախությունից մնացել է այն, ինչի վրա կարելի է հոգեհանգիստ անել. Վահե Բեգոյան. «168 ժամ»

Սեպտեմբեր 23,2021 10:46

Դիրիժոր Վահե Բեգոյանի կարծիքով՝ Հանրապետության հրապարակում պետք էր ոչ թե անկախության 30-ամյակին նվիրված գունագեղ տոնակատարություն կազմակերպել, այլ հոգեհանգիստ:

«Մահվան հաղթանակը միայն հարությամբ է լինում, ի՞նչ է արվում, որ հայ ժողովուրդը ունենա այդ հարությունը, որևէ բան արվո՞ւմ է, ի՞նչ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել՝ նշանակում է՝ հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը», ասաց դիրիժորը:

«Ես չեմ կարծում, որ նա այն անձն է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին:- Ռ.Մ.), որ պետք է խոսի հաղթանակներից կամ ասի, թե ինչպիսին են լինում այդ հաղթանակները: Նա կարող է խոսել միայն ստորություններից, միայն պարտություններից, միայն դավաճանություններից և միայն կապիտուլյացիայից: Կապիտուլյանտը հաղթանակների մասին խոսելու իրավունք չունի»,- ընդգծեց նա:

Վահե Բեգոյանը նկատեց՝ նշում են Հայաստանի անկախության 30-ամյակը, որի հետքը չի մնացել. «Մի պետություն, որ չի կարողանում ապահովել իր սահմանների անվտանգությունը, չի կարողանում ապահովել հանրապետական ճանապարհներին երթևեկելը՝ առանց օտարների միջամտության, որքան էլ այդ օտարները դաշնակից լինեն, ի՞նչ անկախություն: Սարդարապատից հետո մենք երբևէ չենք ունեցել անկախության այս աստիճանի կորուստ, սուբյեկտայնության այս աստիճանի կորուստ: Սա ընդամենը տարածք է, որտեղ ապրում է բնակչություն»:

Դիրիժորին չի հետաքրքրում Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգի գեղագիտական կողմը, այդ օրակարգի մեջ չի մտնում. «Հարցն այն է, որ այդ համերգը չպետք է լիներ: Հայաստանի անկախությունից մնացել է այն, ինչի վրա կարելի է հոգեհանգիստ անել: Երեկ Մայր Աթոռում կատարվել է հանրապետական մաղթանք՝ մեր պետության համար, իսկ հրապարակում ավելի ադեկվատ կլիներ հոգեհանգստյան արարողություն կատարել՝ մեր պետականության վրա»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930