Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ արցախյան ստատուս-քվոն պահպանելը, ո՛չ թշնամանքի ստատուս-քվոն պահպանելը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 23,2021 10:27

Բոլոր խելացի, գրագետ, առաջադեմ մարդիկ շատ լավ հասկանում են, որ թշնամանքի ու պատերազմի ուրվականը մեր տարածաշրջանից կարող է հեռանալ միայն բարիդրացիության, կոնֆլիկտները կարգավորելու եւ համակեցության ինչ-որ բանաձեւ գտնելու դեպքում: Սակայն հարեւանության եւ հարաբերությունների կարգավորման թեմայի վրա տաբու է դրված, դրա դեմ մարտնչող զանգվածը, որը հայոց պատմությանը, մեր ցեղասպանված նախնիներին, արցախյան խնդրին հավատարմության միակ ձեւը տեսնում է թուրքի ու ադրբեջանցու հետ հավերժ թշնամության ու մահաբեր հակամարտության մեջ, խոչընդոտում է դրան՝ դրանով իսկ մեզ մեծ վնաս հասցնելով: Ո՛չ արցախյան ստատուս-քվոն պահպանելը, ո՛չ թշնամանքի ստատուս-քվոն պահպանելը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում:

Այլ հարց է, որ դրացիության, հարաբերությունների կարգավորման մասին մենք պետք է մտածեինք եւ քայլեր անեինք շատ ավելի վաղ, ոչ թե պատերազմում պարտությունից հետո: Այլ հարց է, որ այդ հարաբերությունների կարգավորումն ու երկխոսությունը չեն կարող մեր ազգային արժանապատվության եւ պետականության հաշվին լինել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930