Ըստ որոշ աղբյուրների՝ 1991-ի վերջին կամ 1992-ի սկզբին, Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, Բորիս Ելցինի եւ Լեոնիդ Կրավչուկի միջեւ տեղի է ունեցել մոտավորապես հետեւյալ խոսակցությունը. «Իսկ Դուք գիտե՞ք, Լեոնիդ Մակարովիչ, որ Ղրիմը մերն է» : «Ոչ, հարգարժան Բորիս Նիկոլաեւիչ, ձերը չի՝ մերն է»: Եվ դրանով խոսակցությունն ավարտվել է: Ինչո՞ւ Ելցինը չշարունակեց: Նա ավելի «ժողովրդավա՞ր» էր, քան Պուտինը (եթե ժողովրդավարությունն ընդհանրապես այստեղ կապ ունի): Նա Պուտինից պակա՞ս հայրենասեր էր: Նա պակա՞ս համոզված էր, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է: Իմ կարծիքով՝ այդ բոլոր հարցերի պատասխանը բացասական է: Պարզապես Ելցինը չուներ ռազմական եւ քաղաքական հնարավորություններ՝ այդ պահին Ղրիմը Ուկրաինային կցելու: «Միջազգային իրավունքը», «պատմական արդարությունն» այստեղ երկրորդական դեր են խաղում. քաղաքականությունը «դրանց մասին» չէ, այն ուժերի իրական հարաբերակցության մասին է:
Ալիեւը կարողացավ բռնազավթել Արցախի մեծ մասը ոչ այն պատճառով, որ դա, իբր, «համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին», եւ նա այդպիսով «կատարել է ՄԱԿ-ի բանաձեւերը» (այդ բացատրությունները զավեշտալի են իրենց ցինիզմով), առավել եւս՝ ոչ այն պատճառով, որ Արցախը «Ադրբեջանի պատմական հողն է»: Պարզապես Ադրբեջանն ուներ Արցախը զավթելու քաղաքական եւ ռազմական հնարավորություններ: Եկեք թվարկենք դրանցից մի քանիսը.
1.Ադրբեջանը ստացավ Թուրքիայի լիակատար ռազմական աջակցությունը, որի արդյունքում այդ երկու երկրների զինված ուժերը հանդես են գալիս որպես մեկ միասնական բանակ,
2.Մեր դիվանագիտությունը չկարողացավ անել այնպես, որ Թուրքիան անմիջականորեն չմասնակցի պատերազմին, ինչպես որ դա եղել էր 1992-94 թվականներին,
Կարդացեք նաև
3.Մեր բանակը բավականաչափ ռեսուրսներ չուներ՝ դիմադրելու թուրք-ադրբեջանական բանակին (դա ներկա իշխանության ամենասիրելի քաղաքական թեզն է, բայց դա մեկն է խնդիրների երկար շարքում),
4.Ռուսաստանը շահագրգռված էր իր խաղաղապահներին Արցախում տեղադրելու մեջ,
5.Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որ հակադրվի Թուրքիային եւ այդ երկրի հետ իրականացնում է բազմաթիվ տնտեսական եւ ռազմատեխնիկական ծրագրեր,
6.ադրբեջանական դիվանագիտությանը 26 տարում հաջողվել էր աշխարհին համոզել, որ «միջազգային օրենքներով» Արցախը Ադրբեջանի մասն է (ինչը մեր դիվանագիտության թուլության նշան է),
7.կորոնավիրուսի, ԱՄՆ-ում իշխանափոխության եւ մի շարք այլ պատճառներով Արեւմուտքը չէր կարող միջամտել իրադարձությունների զարգացմանը,
8.հեղափոխությունը Հայաստանում թուլացրել էր պետական ինստիտուտները, ինչի մասին խոսում էր, օրինակ, «զանգվածների» հարձակումն ԱԺ-ի եւ ապա՝ դատարանների վրա, ինչպես նաեւ «ելակային PR-ակցիաները» բանակում,
9.Հայաստանի ղեկավարն իր չափից դուրս մեծ ամբիցիաների եւ ինքնավստահության պատճառով լուրջ չէր վերաբերվում խաղաղ բանակցություններին,
10.Ալիեւը հաշվարկել էր, որ նույն պատճառներով Հայաստանի վարչապետը չի կանգնեցնի պատերազմը, մինչեւ որ «դանակը ոսկորին չհասնի»:
Այդպիսիք էին Ադրբեջանի հնարավորությունները, որոնք նա օգտագործել է: Հիմա եկել է ժամանակը, որ մենք մեզ համար հնարավորությունները ստեղծենք՝ հաշվի առնելով վերը շարադրված, գուցե նաեւ բազմաթիվ այլ կետեր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թույլ տվեք մեկ կետ էլ ավելացնենք՝ 11. Եթե 1994թ.-ից սկսած ՀՀ-ում և Արցախում գործող բոլոր իշխանությունները լինեին հայրենասեր և ընչաքաղցությամբ չտառապեին՝ պատերազմ չէր լինի, լինելու դեպքում ել ոչ նման ելքով:
Մի կետ էլ իմ կողմից.նիկոլը միշտ էլ ասել է որ Ղարաբաղը մերը չի և այն պետք է վերադարձնել ադրբեջանին.ուղղակի ռուսները վերջին պահին մեջ ընկան և չթողեցին որ ազերին ամբողջ Ղարաբաղը գրավի
Էս մեր հետսովետական ղեկավարներից եւ ոչ մեկը ժողովրդասեր չի եղել, Յա՛խք դրանց բոլորի վրա, առաջարկում եմ իմպիչմենտ հայտարարել դրանց եւ ինքնաթիռի տոմս գնել դրանց համար իրենց ընտանիքներով եւ ուղարկել դրանց տերերի ծոցը, իսկ բոլոր ժողովրդասեր կուսակցական, հասարակական թե անկուսակցական ու անհատ ուժերին կազմել մեկ միացյալ ստվերային Ժողովրդասեր Կառավարություն եւ հենց այս մանկլավիկները թողնեն գնան, ունենանք գործող պրոֆեսիոնալ Ժողովրդասեր Կառավարություն: Հայեր, միացե՛ք: