Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը դարձավ աշխարհի պատմության մեջ ամենամահաբեր համավարակը. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 22,2021 23:44

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ում քովիդ 19 հիվանդության զոհերի թիվն այսօր ավելի մեծ է, քան գրիպ հիվանդությունից 100 տարի առաջ գրանցված մահացության ամենաբարձր ցուցանիշը: Քովիդից զոհերի թիվն այսօր կազմում է 679 հազար, երբ 1918-ից 1920 թվականները շարունակված իսպանական գրիպը խլել էր մարդկային 675 հազար կյանք: Այսպիսով կորոնավիրուսն Ամերիկայի պատմության մեջ դարձավ ամենամահաբերը:

20-րդ դարի ամենամահաբեր համավարակը` իսպանական գրիպը, որով վարակվել էր աշխարհի բնակչության մեկ երրորդը` 500 միլիոն մարդ, այժմ հանդիսանում է համավարակների չափման միավոր: Այդ գրիպին այն ժամանակ զոհ էր գնացել առնվազն հիսուն միլիոն մարդ ամբողջ աշխարհում:

Քովիդ 19 հիվանդությամբ վարակվածների ու դրանից մահացած անձանց թիվն արագ աճում է Դելտա անվանումը կրող ենթատեսակի պատճառով, որը չափազանց վտանգավոր է հատկապես պատվաստումներ չստացած անձանց համար:

Հանրապետականների կողմից կառավարվող նահանգներում, օրինակ Ֆլորիդայում, Թեքսասում եւ Արիզոնայում, որտեղ իշխանությունները դեմ են պատվաստումներին ու պարտադիր դիմակ կրելու պահանջներին, վարակը բնակչության դեմ գործում է հարձակում:

Գերծանրաբեռնված հիվանդանոցներում բուժանձնակազմերը չեն հասցնում սպասարկել հիվանդներին: Դելտա տարատեսակն այսօր թիրախավորում է ավելի երիտասարդներին:

Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հրավիրել է առցանց գագաթաժողով, որի ժամանակ հայտարարելու է հավելյալ 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ աշխարհի այլ երկրների նվիրաբերելու որոշման մասին: ԱՄՆ-ը հորդորում է հարուստ մյուս երկրներին եւս կատարել նվիրատվություններ, ապահովելու աշխարհում պատվաստված մարդկանց առնվազն 70 տոկոսի ցուցանիշ:

Բայց ամենամեծ խնդիրներից մեկը մնում է թերահավատությունը նաեւ ամերիկացիներից շատերի մոտ, որոնք երազում են պատվաստվելու մասին միայն այն ժամանակ, երբ վիրուսը թակում է իրենց դուռը` մինչեւ շնչահեղձություն ու մահ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930