2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը:
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտրոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց և հայտնաբերել, որ 3 վարորդ դիմակ չեն կրել: Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել։
ՔՏՀԱՏՄ տրանսպորտային մասնագետները, հաշվի առնելով վերջին օրերին COVID-19-ից մահվան դեպքերի աճը, վերահսկողությանը զուգահեռ՝ հանրային տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին կրկին իրազեկել են հակահամաճարակային կանոնները պահպանելու խիստ անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ ուղևորներն ու վարորդները պետք է պարտադիր դիմակ կրեն, մեքենաներում ապահովվի պատշաճ սանիտարական տեսքի ախտահանիչ հեղուկների առկայությունը, առհասարակ բացառվի գերբեռնված երթևեկությունը։
Կարդացեք նաև
Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։
ՔՏՀԱ տեսչական մարմին