«Առավոտի» տեղեկություններով, սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը և հայտնել, որ ինքը ՌԴ նախագահի նկարով պաստառ է պատվիրել, որը գովազդային վահանակով տեղադրված է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վարչական տարածքի Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ:
Հաղորդման ներկայացնելու օրը նա նկատել է, որ պաստառի վրա ներկ է լցված:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: