Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Էդգար Ղազարյանը մի բանին դեմ է, ուրեմն դա լավ բան է, պետք է անել»․ Վիգեն Խաչատրյան

Սեպտեմբեր 22,2021 16:20

«Հատկապես Էդգար Ղազարյանն արժեքավոր տեսակետ ասաց։ Նրա տեսակետն ինձ համար չափանիշ է։ Եթե ինքը մի բանին դեմ է, ուրեմն դա լավ բան է, պետք է անել»,-ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման վերաբերյալ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի այսօրվա հայտարարությանը։ «Ես խորապես համոզված եմ դրանում, որովհետեւ շատ եմ հետեւել պարոն Ղազարյանի՝ քաղաքական զարգացումների վերաբերյալ դիրքորոշումներին»,-նշեց Վիգեն Խաչատրյանը։

Ըստ նրա՝ պատերազմն ու համավարակը խանգարեցին, բայց դա չի նշանակում, թե իշխանությունը չպետք է ընդուներ համայնքների խոշորացման մասին քաղաքական որոշումը։

Հիշեցնենք, որ առաջիկայում 441 համայնք կընդգրկվի 37 համայնքային փնջերում։

Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ խոշորացումն անհրաժեշտություն է, իսկ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համոզված է, որ սա արդյունավետ է լինելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930