Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց

Սեպտեմբեր 22,2021 16:08

Փոքրիկ դեղնակտուցների խնամքն ամբողջությամբ ավտոմատացված է։ Թռչնաֆաբրիկայի տեխնիկական սենյակներից հնարավոր է վերահսկել բոլոր 14 թռչնանոցների արտադրական գործընթացները։

Թռչնաֆաբրիկայի տարածքում նախկինում գործել է Խորհրդային Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկաներից մեկը՝ 96 թռչնանոցով:  2010թ.-ին, երբ հիմնադրվեց նոր ֆաբրիկան, նախկին արտադրական տարածքներից ոչ մեկը չկար. Զրոյից ստեղծվեց Նուբարաշենի թռչնաֆաբրիկան՝ «Էրեբունի» ապրանքանիշով։

Տասը տարիների ընթացքում ընկերությունը բազմապատկել է աշխատանքային հզորությունը: Հիմնադրման առաջին տարում թռչնամսի արտադրական ծավալը 400 տոննա էր, 2020թ.-ին՝ 2000 տոննա։

Այժմ թռչնաֆաբրիկայի տարածքում շինարարություն է: Կառուցվում է գերմանական նորագույն սարքավորումներով համալրված 4 նոր թռչնանոց՝ սեղանի ձվի արտադրության համար: Գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն է։

«Մեր գործընկեր ԱԳԲԱ Լիզինգի հետ միասին մենք ձեռք բերեցինք թռչնանոցների սարքավորումները՝ օգտագործելով կառավարության ծրագիրը։ Ձեռք բերեցինք 4 թռչնանոց, որից մեկում հիմա գտնվում ենք, մյուս երեքը արդեն ածան հավերի թռչնանոցներ են, նրանք 85 հազար գլուխ տարողությամբ են»,- նշում է Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գարեգին Մակարյանը։

Հաջորդ տարի փետրվարին ընկերությունը կարտադրի և սպառողին կներկայացնի նաև սեղանի ձու: Այժմ տեղական թռչնամիսը կազմում է շուկայի 35 տոկոսը, մնացածը՝ ներկրվում է դրսից: Թռչնաֆաբրիկայում վստահ են, որ հաջորդ տարի տեղական արտադրությունը կարող է զարգանալ և գերազանցել ներկայիս արտադրական ծավալները:

Մանրամասն՝ տեսանյութում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930