Արարատի մարզի Դիմիդրով համայնքը դեմ է խոշորացմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում համայնքների խոշորացում ենթադրող օրենսդրական նախագծի հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւան։
«Առանց մեր կարծիքը հաշվի առնելու՝ մեզ տանում են դեպի միաձուլում։ ՏԻՄ մասին օրենքով՝ համայնքների սահմանների փոփոխություններ անելիս պետք է հաշվի առնել բնակիչների կարծիքը, հատկապես, երբ տվյալ համայնքներում ապրում են էթնիկ, ազգային փոքրամասնություններ։ Մենք ստորագրահավաք ենք արել, եւ բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել խոշորացմանը։ Կառավարությանն առաջարկում ենք վերանայել որոշումը»,-նշեց պատգամավորը։
Դիմիդրով համայնքի հոգեւոր սպասավորը եւս խնդրեց վերանայել որոշումը եւ համայնքը թողնել առանձին կարգավիճակում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ