Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայքն ու Զառիթափը խոշորացնում են, որովհետեւ համայնքապետերը պաշտպանել են ընդդիմադիրներին»․ Էդգար Ղազարյան

Սեպտեմբեր 22,2021 15:28

«Առանց համայնքային հանրաքվեների այս նախագծի քննարկումն ապօրինի է եւ պետք է դուրս բերվի ԱԺ օրակարգից»,-ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ այսօր խոսելով համայնքների խոշորացումից՝ ասաց Վայոց ձորի նախկին մարզպետ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ առաջիկայում 441 համայնք կընդգրկվի 37 համայնքային փնջերում։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ այս նախագիծը չունի որեւէ հիմնավորում․ «Սրա քաղաքական հիմնավորումը կա։ Սա համայնքային խոշորացում չէ, որովհետեւ նախագծում կան եւ ապախոշորացման եւ կրկնակի խոշորացման դեպքեր։ Օրինակ՝ կրկնակի խոշորացում է արվում Վայքի եւ Զառիթափի միջեւ շատ պարզ պատճառով, որովհետեւ նախորդ խորհրդարանական ընտրություններում Վայքի քաղաքապետը պաշտպանել է «Հայրենիք» դաշինքին, իսկ Զառիթափ համայնքի ղեկավարը՝ «Հայաստան» դաշինքին։ Ուրիշ որեւէ բացատրություն չկա այդ երկու համայնքները խոշորացնելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930